▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողական ամբոխահաճո արտահայտություններ և ոչ մեկին չհետաքրքրող, շատ էշ լուրեր

«Բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու», «Դա ժողովրդի ցանկությունն է», «Արվեստը պետք է լինի բոլորի համար», «Մտավորականը պետք է լինի իր տեղում` ժողովրդի մոտ ու ժողովրդի կողքին», «Ժողովուրդը երբեք չի սխալվում», «Նա ժողովրդի ծոցից ելած գրող է», «Հաղթանակ կամ ոչինչ», «Մշակույթը պիտի լինի ժողովրդական» եւ այլն (շարունակելի)։

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՄԲՈԽԱՀԱՃՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապօրինի իշխանություն», «Ավազակապետական համամակարգ», «Ընտրակեղծիք», «Ընտրակաշառք», «Եսիմ-հերթական-ով՝ հեռացիր» (լիքը նման բաներ)։
ՇԱՏ ԱՆԲՈԽԱՀԱՃՈ ԳԼԽԱԳՐԵՐ
«Աղջիկը իրար է խառնել ինտերնետը»։ «Էքսկլյուզիվ հարցազրույց 16-րդ հարկից նետված 76-ամյա երիտասարդի հետ» (սաղ ա մնացել բեսը, էլի)։ «ՀՀԿ-ն վրեժ է լուծում այս ժողովրդից»։ «Ընտրակեղծիքների 8.747.789 դեպք Աջափնյակում»։

ՈՉ ՄԵԿԻՆ ՉՀԵՏԱՔՐՔՐՈՂ, ՇԱՏ ԷՇ ԼՈՒՐԵՐ

«Տիգրանի մոլորակը» սերիալի դերասանուհու խիստ անձնական կյանքը» (ո՞վ ա դա, ո՞ւմ… ո՞ւմ… հասկացաք)
«Վտանգված շոուն, Սոնայի և Արտոյի լեզվակռիվը ու հայ ազգն ընդհանրապես»։
«Մալախը» հացադուլ է հայտարարել, իսկ Սաքունցը՝ ոչ» (մալախն ու սաքունցն ովքե՞ր են, բացատրեք՝ իմանանք, սենց էշ-էշ չմեռնենք)։
«Սփյուռքի նախարար Այծիկ Այծեմնիկյանը Հայ Այծորդու մեդալով պարգեւատրել է Քարայծ Այծունուն»
«Փաշինյանը մասնակցելու է երդմնակալության արարողությանը, Փալանդուզյանը դեմ չէ, Հովիկ Աբրահամյանը չի կարող, իսկ Սամվել Ալեքսանյանը չի ուզում»… 

…Բա… Տեսա՞ք՝ ինչ սենսացիոն բաներ իմացանք… Ընդ որում՝ շամշյանն արդեն ունի այդ լուսանկարները… 
Մի հատ հարցնող լինի՝ ի՞նչ ա նշանակում փալանդուզյան… ալեքսանյանն ո՞վ ա, շամշյանն ո՞վ ա (ավելի ճիշտ՝ ի՞նչ ա), փաշինյանն ընդհանրապես ո՞ւմ շունն ա… 
…Անհասկանալի է… Երիտասարդությունը, որ պիտի դաստիարակվի համաշխարհային, համամարդկային արժեքներով, Ի՞ՆՉԻ ՊԻՏԻ ԷԴ ԹԵՐԻ ԱՆՏԵՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԻՄԱՆԱ… 


Они же не люди, они просто скоты, они дерьмо!!!

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more