Epress.am-ը գրում է, որ 30-ից 50 տարեկան մի քանի տղամարդիկ, ովքեր չեն ներկայացել, փորձել են խոչընդոտել այսօր Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում անցկացվող ակցիայի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը, ինչպես նաև ակտիվիստների գործողությունները: Մասնավորապես, նրանցից մեկը՝ մոտ 50 տարեկան, մի քանի անգամ փորձել է խլել Epress.am-ի լրագրողի տեսախցիկը, այնուհետ սպառնացել, թե՝ «տես, քո գլխին ինչ եմ հանելու»:
Լրագրողը խնդրել է, որպեսզի տղամարդը ներկայանա, ինչից վերջինս բորբոքվել է ու ասել՝ «այ, քո նմաններին փող են տալիս, որ գաս ըստեղ, շոֆերներին ներվայնացնես, հլը զանգեմ շեֆերիդ, նոր հալդ կտեսնես»:
Առավել մանրամասն` այստեղ: