▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «armtimes.com» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, 2017թ. մայիսի 12-ին «armtimes.com» էլեկտրոնային կայքում հրապարակվել են «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. Մուրադյանը և Տ. Խաչատրյանը ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ: Սակայն այնտեղ, ըստ հրապարակումների, մի խումբ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը` քաշքշել են, հայհոյել, փորձել  վերցնել նրանց հեռախոսները և հրելով հեռացնել շտաբի տարածքից:

Այսպիսով, մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more