Այսօր ցավով տեղեկացա, որ իմ վարպետն այլևս չկա: Իմ և բոլորիս Մարտին Շահբազյանը: Մարդ, որ մասնագիտական մեծ կողմնորոշում, իմաստ է տվել իմ ստեղծագործական գործունեությանը: Ով սովորեցրեց ինձ զգալ լույսն ու ստվերը, զգալ առանձին-առանձին, յուրաքանչյուրն իր բովանդակության մեջ, ով սովորեցրեց տեսնել ու սիրել գույներն իրենց բազմերանգության մեջ: Վարպետ, միշտ խոնարհվելու եմ, վստահ եմ Ձեր բոլոր սաներն էլ ինձ հետ, խոնարհվելու ենք Ձեր մասնագիտական որակների, պրոֆեսիոնալիզմի ու թողած ավանդի առաջ: Ձեր ողջ կեսագրականը իսկապես էլ լուսանկարչական արվեստի «բաց դասագիրք» է, որով դեռ սերունդներ են կրթվելու և կայանալու: Դուք միշտ վառ եք մնալու մեր հոգիներում, վառ` Ձեր լուսանկարած գույների պես, նաև սև ու սպիտակի պես` իրական: Մնաս բարով Ընկեր Շահբազյան:
«Գիքորը»` ըստ Հ. Թումանյանի համանուն պատմվածքի
սցենարի հեղինակ և ֆիլմի գեղ. ղեկավար` Հ. Մալյան
բեմադրող ռեժ.` Ս. Իսրայելյան
բեմադրող օպ.` Մարտին Շահբազյան
«Հայֆիլմ» կինոստուդիա 1982
Մարտին Շահբազյանը երկար տարիներ դասավանդել Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆելուտետում:
Արարատ Սարիբեկյան