▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյունքները հայտնի են

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:

Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են:  Փորձաքննության ավարտից հետո վերջնական արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմիններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more