▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքուր բերանով աղոթք

Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս, մշտապես հայհոյում էր կամ անիծում:
Մի օր էլ երազին Քրիստոսն է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին.
-Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:
Քրիստոս պատասխանում է.
-Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:

Աղբյուր` Qahana.am -ի ֆեյսբուքյան էջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more