▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Մասկվիչկաների» տեր Ներսիկին սպասվում է Սովետաշենիչկա ու այլ-իչկա ՔՀԿ-ներում որոշ ժամանակ անցկացնելու հեռանկարը»

 O՜, ոնց տեսնում եմ Երևանի նախկին ոսիկանապետ, կլորադեմ ու ժպտերես Ներսիկ Նազարյանը բանը բուրդ ա իսկականից և իսկականից նենց տպավորություն ա, որ էս ամեն ինչը վերջանալու ա նստած բարձրաստիճան ոստիկանների թվի աճին․․․

Եթե էս տասը օրը նրա վատթարացող գործերի մասին բոլոր խոսակցությունները ոչինչով չհաստատվող ասեկոսների հիման վրա էր, կամ ինչ որ վերացական եզրահանգումների, ապա այսօր արդեն պարզ է դառնում, որ ամեն ասեկոսե չէ, որ անհիմն է: 

Արդեն երկու օր է փակված է ու չի աշխատում Մոսկովյան փողոցի վրա գտնվող Մոսկվիչկա սուպերմարկետների ցանցի խանութներից մեկը: Խոսում են, որ լուրջ խնդիրներ ունի նավ «Նոր տուն» խանութների ցանցը: Այս երկուսն էլ Ներսիկի երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում արդար քրտինքով ու բացառապես աշխատավարձով ստեղծած բիզնեսներն են․․․

Տեսնենք ինչքան կխորանան Ներսիկի հետ, բայց ես իրոք հակված եմ կարծելու, որ թեկուզ զուտ փիառի համար Մասկվիչկաների տեր Ներսիկին սպասում Սովետաշենիչկա, Կոշիչկա, Սևանիչկա ու այլ -իչկա ՔՀԿ-ներում մի որոշ ժամանակ անցկացնելու հեռանկարը:

Գրառումը` «Ձկան Աչք»  ֆեյսբուքյան  էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more