ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը 1979 թվականից սկսած տոնում է սեպտեմբերի 27–ը, որպես Տուրիզմի միջազգային օր։ Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և Տուրիզմի վարչության Տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
«Շնորհավորում եմ Տուրիզմի միջազգային օրվա կապակցությամբ բոլոր գործընկերներիս, տուրինդուստրիայի ներկայացուցիչներին։
Երևան քաղաքի տնտեսության ճյուղերից ամենաերիտասարդ այս ոլորտը դեռ շատ անելիքներ ունի և պետք է ապացուցի, որ տուրիզմի բնագավառը դա ուղղակի հանգստի կազմակերպում չէ, այլև հարմարավետ միջավայրի ստեղծումն է իր բարձրորակ սպասարկումով, մատչելի գնացուցակով, որակյալ կադրերով, անձին միտված հոգատար մոտեցմամբ։
Մաղթում եմ, որ այս տարի ի վերջո մեր բոլորիս սիրելի մայրաքաղաքը ձևավորի իր զբոսաշրջային բրենդը և համաշխարհային զբոսաշրջային ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնի 2795–ամյա պատմությամբ և մշակույթով։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։