▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսմեկյան հիշողություններ. Մայիսի 1-ը երեկ և այսօր

Նախկինում Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր էր, շքերթ էր լինում, մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում էին: Այսօր այդ ամենը վերացել է, ինչպես բանվոր դասակարգը՝ բանվորի արձանի հետ միասին: Ինչ խոսք, ցանկալի է, որ ուրախ տոներ, ուրախանալու առիթներ շատ ունենանք, այնինչ ավելի շատ ողբերգական բաներին ենք ուշադրություն դարձնում: Մայիսի 1-ը հիմա նշվում է որպես աշխատանքի և խաղաղության օր, և տա Աստված, որ մարդիկ աշխատանք գտնեն ու խաղաղ ապրեն: Բայց քանի դեռ մեծ թվով գործազուրկներ կան, և աշխատելը շատերի համար խնդիր է' Մայիսի 1-ը դժվար թե մարդկանց ուրախություն ներշնչի: Տոնը զոռով չի լինում, պետք է հանգամանքներից բխի:Երբ բանվոր դասակարգ գոյություն ուներ' տեղին էր այդ օրը նշելը: Բայց սովետի հետ անցավ նաև այդ դասակարգը, առաջ եկան ուրիշ դասակարգեր, և բնականաբար այն տոները, որոնք նշվում էին խորհրդային տարիներին, դուրս մղվեցին մեր տոնացույցից: Երբ ամբողջ «բանվոր դասակարգը» Հայաստանում ստրկական վիճակում է' աշխատավորության տոն նշելն այդ մարդկանց հերթական անգամ նվաստացնելու միջոց կլինի: Խորհրդային տարիներին, երբ մայիսմեկյան տոնը նշվում էր' տնային կառավարչությունների աշխատակիցներն ուշադիր հետևում էին, որպեսզի հանկարծ իրենց թաղամասում առանց աշխատանքի որևէ մեկը չլինի: Եթե գտնում էին այդպիսի մեկին' պորտաբույծ էին համարում, կասկածում էին' եթե չի աշխատում, ինչպե՞ս է ապրուստի միջոց հայթայթում և նրան պարտադրաբար աշխատանքի էին տեղավորում: Այդ պայմաններում, երբ բոլորը համատարած աշխատանք ունեին, աշխատավորի տոնը նշելը տրամաբանական էր: Այսօր, երբ ցերեկը փողոց դուրս գալով' անգործ բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել, աշխատավորության ի՞նչ տոնի մասին կարող է խոսք լինել:Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ամեն տարի նշում է այդ տոնը, այս տարի եւս բացառություն չի լինի:

 

Գրառումը և տեսանյութը` Հայաստանի Կոմունիստական կուսակցության ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more