▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենակ Դաշնակցությունը չէր, կողքիդ նստածներն էլ էին էդ ցույցերին»․ Գեղամ Մանուկյանը՝ Կոնջորյանին

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքել է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Դաշնակցությունը 92-ին Երևանում ցույցեր էր անում, պահանջում էր այդ ժամանակվա իշխանության հրաժարականը»:

«Շատ դժվար է տարիքի բերումով քաղաքական կարճ կենսագրություն ունեցողին բացատրել տարիներ, տասնամյակներ առաջ տեղի ունեցածները։ Էստեղ ՔՊ խմբակցության անունից հիշեցրին 92 թվականի ամառը, որ Դաշնակցությունը ցույցեր էր անում. Դաշնակցությունը ցույցեր էր անում ու լավ էր անում, մենակ Դաշնակցությունը չէր, կողքիդ նստածներն էլ էին էդ ցույցերին։ Դաշնակցությունը մի կողմից Երևանում ցույց էր անում՝ Արցախ պաշտպանելու համար, մյուս կողմից հարյուրավոր դաշնակցականներ կռվում էին: Դաշնակցությունը ցույց էր անում, մյուս կողմից ԱԺ-ում նույն օրերին ստիպում իշխանությանը փաստաթուղթ ստորագրել, որով արգելվում էր որևէ պետական պաշտոնյայի՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին որևէ թուղթ ստորագրելը։ 30 տարի Կապանը ապահով էր ապրում, որ հիմա նորից Կապանը թուրքի պռունգի տակ ապրի։ Էդ ժամանակ Ներքին Հանդն էր ազատագրվում, հիմա թուրքինն է»,- ասել է Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more