Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի՝ դու չես կարող լուրջ մարդ լինել: Եթե դու նեղանում ես, որ գործընթացների վրա այլևս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ: Ցտեսություն: Մի՛ գուժեք: Ամեն ինչ լավ է լինելու: Նրանց թվում է, թե նախագահական ընտրությունները մեկ օրվա բան են: Երազ են տեսել, որ առանց նախընտրական քարոզչության կարող են Նախագահ դառնալ և որոշել են գնալ ու Նախագահ դառնալ: Անհասկանալի է: Չեն գիտակցում, որ նախագահական ընտրություններն ընդամենը եզրափակիչ փուլ են: Նախագահական ընտրություններն սկսվում են թիմ ձևավորելուց, կուսակցություն ձևավորելուց, տեղական ինքնակառավարման մարմինների, այնուհետև խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: Մենակ մարդը ո՞նց կարող է Նախագահ դառնալ: Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալ, այդպիսի քաղաքական ուժը ինչպե՞ս կարող է ակնկալել, որ ինքը կարող է Նախագահ դառնալ: Հետո էլ պատճառաբանություններ են բերում՝ հետաքրքիր չի, պատճառներ կան: Ես էլ հազար պատճառ ունեի:
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից