▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ասել և շարունակում ենք ասել, որ Հայաստանը ձգտում է մոտ լինել Եվրոպային. Սերժ Սարգսյան

«Մենք ասել և շարունակում ենք ասել, որ Հայաստանը  ձգտում է մոտ լինել Եվրոպային»,- այս մասին այսօր  Ստրասբուրգում ԵԽԽՎ  լիագումար նիստում հայտարարեց  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ՝ ի հակադրություն մյուս գործընկերների՝ միաժամանկ նշելով, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն:

Նախագահն իր ելութում շեշտեց , որ Անկախությն հռչակագիրը  մեր սերունդների երազանքն է եղել, և որ հայ ժողովուրդը   ձգտել է ունենալ համակարգ, որը հիմնված է ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ նախագահը շեշտեց, որ խաղաղ կարգավորման կողմնակից է և բարձր է գնահատում բոլոր նրանց ջանքերը, ովքեր աջակցում են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more