Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդան, եղբայր մեր...Մենք քսան տարի լսում էինք քո սրամիտ ու դառը խոսքը' երեկ մենք եկանք քո բանտի մոտ, ու վանկարկում էինք քո անունը, որ դու էլ լսես, թե ինչպես ենք մենք քեզ սիրում: Դու ողջ կյանքդ մարդկանց գթասրտություն էիր քարոզում, իսկ քեզ համար քո Հայրենիքում գթասրտություն չի գտնվել...Ոչ ոք չի կարող քեզ պատժել քեզնից ավելի խիստ, բայց մենք կարող ենք գոնե կիսել քեզ հետ քո ցավը, քո մեղքը, քո անմեղությունը: Դու մեզ հետ ես եւ ուրեմն մենք էլ ենք քեզ հետ: Ամեն երկուշաբթի եւ մնացած բոլոր օրերը...»: