▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենան բախվել է «Ձկան արձան»-ին

Հունվարի 5-ին, ժամը 02.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ «Ձկան» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 58-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 50 GG 515 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more