▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր աչքի առաջ մեր հայրենիքը փոքրանում է». Րաֆֆի Հովհաննիսյան

Այս իշխանության մեղսակցությամբ մեր հայրենիքը փոքրանում է, մեր տղաները զոհվում են․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 168 TV-ի եթերում խոսել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին․ «Մի կողմից՝ տոնական լույսեր, լավ զգալու մարդկային բնական հակում, մյուս կողմից՝ դառը իրականություն։ Գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, վերլուծաբանները, շարքային քաղաքացիները զգում են, թե ինչ վիճակի մեջ ենք, կանխատեսում են, թե դեպի ուր ենք գնում։ Մարդ կա՝ մեծամտանում է, հիշեցնում իր ասածներն ու կանխատեսումները, բայց դա արդեն էական չէ։ Մենք այն իրականության մեջ ենք, երբ մեր աչքի առաջ մեր հայրենիքը փոքրանում է, գնում է մեզնից։ Մեր հերոսների անուններն ավելանում են։ Գործող իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն ու մեղսակիցն են, և նրա առկայության դեպքում այս ամենին հանգուցալուծում չկա։ Դժվար է արտահայտվել այս իշխանախմբի մասին, արտահայտչամիջոցները գրեթե սպառվել են․․․ Նախկին իշխանություններն ունեն իրենց դերակատարումն ու պատասխանատվության չափը և ամբողջովին չեն ինքնամաքրվել։ Ընդհանուր բնույթի խոսքեր ասվել են, բայց մինչև հիմա իշխանավարման ամեն շրջանի պատասխանատու այրերը կամ նրանց կողմնակիցներն արդարանում են, նրանք սրտանց պատասխանատվություն չեն վերցրել։ Այս վիճակը, պատերազմը, պարտությունը հավասարապես պետք է բաշխել բոլորի միջև, սակայն հավասարների մեջ ամենապատասխանատուն հենց այս իշխանությունն է, և հենց նրանք են, որոնց առկայության դեպքում Հայաստանը չունի ապագա»,- նշել է Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more