▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր էպոսագետ ախպոր երազներն ու կյանքը 40 տարի հետո. գուշակում է Վահրամ Սահակյանը

Ի տարբերություն հասարակ մահկանացուների` էս մեր էպոսագետ ախպերը (ես կասեի՝ էպոսագետ-թագավոր ախպերը) վատ երազներ չի տեսնում։ Վատ երազի փոխարեն նա վատ էպոսներ ա տեսնում։ Ու էդ վատ էպոսում գալիս են մի շարք Սասնա Ծռեր, նախ ծուռ նստում են, որ դուզ խոսան (Սասնա Ծուռը երբեք չի կարողանում ուղիղ նստի ու ուղիղ խոսի, на то и он Сасна Цур), ու ասում են՝ «Ընտրություններից հետո քեզ բռնելու են, բալիկ ջան»։

 Բա թագավոր ախպերն ի՞նչ անի, արթնանում ա ու ասուլիս ա տալիս էդ թեմայով… Հետո, երբ ինչ-որ տեղ միացված տեսախցիկ ա տեսնում՝ մտնում ա կադր ու էլի տեղեկացնում դրա մասին։ Երբ տեսնում ա, որ միացված տեսախցիկ չկա, կանգնում ա խաչմերուկի վրա, հանում ա հեռախոսը, միացնում ա դրա կամերան, էլի նշում ա իր բռնվելու մասին ու bluetooth-ով ուղարկում ա անմեղ անցորդների հեռախոսներին…

Հետո իհարկե, իրեն չեն բռնում, ինչը որ ավելի ա բարկացնում մեր ախպորը։ Ու ես պատկերացնում եմ, որ ինքը 40 տարի հետո, ինքը կանչում ա թոռներին ու ծոռներին՝ «Արա, հլը էկեք մի հատ պապին պատմի, թե ոնց ընտրություններից հետո ավազակապետական երկրի գաղտնի ծառայությունները Չձերբակալեցին իրան»։ Թոռները հոգնած ու գժված ասում են՝ «Պապի, բոլ էղավ, էլի, ինչ ծնվել ենք՝ էդ ենք լսում, հոգնել ենք, մեղք ենք, չէ՞, արի դեղերդ խմի ու շնթռի»։ Պապին ասում ա՝ «Էհ, չոռ խմի պապին ո՞վ ա պապիին բանի տեղ դնում, даже չհարգեցին-չձերբակալեցին պապիին»։ Էստեղ արդեն թոռները բռնում են ու պապիի սենյակի հատակը լավ յուղաներկում են, որից հետո մի 5-6 օր ԼԱՊԱՏԿՈՎ են կերակրում պապիին, որովհետեւ պապին մնում ա սենյակի անկյունում… 

Այ էստեղ են ասել՝ «Ձեր պահած պապին……»

Թատերագիր Վահրապ Սահակյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more