▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրում հիմնականում գնահատում են «հաբռգածներին, շուստրիներին ու տականքներին»...

Առավոտյան աշխատանքի շտապելիս Սարալանջի նեղլիկ փողոցում խցանում էր առաջացել: Բնականաբար մեքենաները շարվել էին փողոցում ու հանկարծ մի մեքենա դուրս եկավ շարքից ու մտավ հանդիպակած գոտի, ավելի բարդացնելով ստեղծված քաոսային իրավիճակը: Ես իհարկե զայրացա, մի քանի «լավ»  հիշոցներ հայտնեցի մտքումս…Ու գիտեք ինչն է զզվելի ու զարմանալի, որ նման բ……. տղերքը շատ են, ամենուր, ամեն տեղ, ամեն բնագավառում…Ցավն այն է, որ գրեթե հիմնականում նման հաբռգածներին, շուստրիներին, տականքներին են գնահատում , ընդունում, պաշտոններ տալիս…Նմանները լավ տղա են, կյանքը լավ գիտեն, շորթող են, անազնիվ, բերան բաց, բամբասկոտ, քթածակով` շորթում կիսվում են…Չաշխատեն էլ կարեւորը ցույց են տալիս, որ աշխատում են, որ ամեն ինչ իրենք են անում, իրենց հիմար կատակներով, էժանագին պատմություններով, «համով հոտով», «լավ» տղայի, կարգին տղայի կերպար են ստեղծում…
Զարմանալի ու անհասկանալի է, բայց նմանները կարծես թե միշտ պետք են ու գնահատվում են, չնայած բոլորը գիտեն, որ նրանք փուչ են, անգրագետ, դատարկ, անազնիվ, գլուխգովան ու առաջին իսկ պահից կդավաճանեն… Զարմանալի է չէ՞, բայց արի ու տես որ նմանները գնահատվում եւ ընդունվում են... Չնայած բոլորը գիտեն, որ դրանք բ…..տղա են…
Նրանք լա~վ տղա են, կարգի~ն տղա են…
Իսկ դո՞ւք` պարկեշտ, ազնիվ, խելացի, գիտակ, կարգապահ, համեստ, հավատարիմ…Ո՞ւմ են պետք...Նմանները ցավոք պետք չեն, իրենք խորթ են այս ընդհանուր միջավայրին…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more