▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր համակարգում կոռուպցիա չկա, այլ բան է, որ չնախատեսված դրամ են վերցնում.Առողջապահության նախարար

Այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեն, սակայն խնդիրներ են ունեցել դրանք համապատասխան բուժհաստատություններից ստանալու համար: Խոստացել է, որ առաջիկայում հնարավորինս կբացառվեն այդ խնդիրները:

Առողջապահության նախարարը պատասխանելով քաղաքացիների հարցերին ` անդրադարձել է ծնելությանն ու ծննդատներին` նշելով,  որ Հայաստանում չբերությունը կազմում է մոտ 17 տոկոս:

«Միջազգային նորմատիվներով 15 տոկոսից ավելիի դեպքում լուրջ անհանգստանալու առիթ կա»,-շեշտել է նախարարը, նշելով, որ ծննդօգնությունը միանշանակ անվճար ապահովելու հարցում ծննդատների նկատմամբ խիստ մոտեցում են ցուցաբերելու:

Կոռուպցիայի մասին խոսելով Դերենիկ Դումանյանն ասել է.

 «Մեր համակարգում կոռուպցիա չկա: Այլ բան է, որ չնախատեսված դրամ են վերցնում այս կամ այն ծառայության համար, բայց դա դեռեւս կոռուպցիա չէ »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more