ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք պատրաստվել էինք այս հանդիպմանը, բայց վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ Մոսկվա. ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասել է Սերգեյ Լավրովը:
«Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն այսօր կշարունակենք... Պետք է պարբերաբար հանդիպել, բանակցել և հող ստեղծել՝ բոլոր հարցերը կարգավորելու համար»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: