▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր կյանքից պակասեց մեկը, որ որքան էլ աղմկոտ, զարմանալիորեն լուռ մնաց...

Դժվար է պատկերացնել, որ Ազատ Գասպարյանը չկա: Որերորդ անգամ ինքնս ինձ ուտում եմ, որ իրականում ժամանակի ընկալումը չունեմ: Միշտ համոզված ես, որ կհասցնես... Որերոդ անգամ հանկարծ ու միանգամից հասկանում/ընկալում եմ, որ չես հասցնի... Այդ անհասկանաի մահ կոչվածը շատ հաճախ է անակնկալ գալիս մեր ետևից... Ափսոս, շատ ափսոս, որ այլևս գիտեմ՝ չհասցրի... Լուսավոր մարդուն կորցրինք: Մեր կյանքից պակասեց մեկը, որ որքան էլ աղմկոտ, զարմանալիորեն լուռ մնաց: Կարողացավ լռել: Շատախոս լռեց: Չդժգոհելով լռեց...Հիմա էլ՝ հավերժ լռեց: Իր «Ազատ» անունը պատվով կրեց և մեզ էլ մաս հանեց՝ իր «անազատությունը»  ոչ մեկի վզին չփաթաթելով...ինչ ասել է  «Ազատ Գասպարյանը ոչ ևս է»:

Հրանուշ Խառատյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more