▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մեղքն է, որ հանդուրժեցինք մեր տունը հանձնողներին․․․Բագրատ Սրբազան

Մեր մեղքն է, որ հանդուրժեցինք մեր տունը հանձնողներին․․․Բագրատ Սրբազանի խոսքը Եռաբլուրում

***

«4 տարի առաջ այս օրն սպասում էինք Շուշիի պատերի ներքո` Ստեփանակերտի մատույցներում: Սպասում էինք արշալույսին` կարծելով, թե վաղվանից սկսվելու է թշնամու վռնդումը մեր տարածքներից, և մենք կրկին փառավոր հաղթանակ ենք տոնելու: Բայց ինչպես ես, այնպես էլ մեր ողջ ժողովուրդը, խաբվեցինք: Սա ամոթի ու խայտառակության օր է, որը մենք կարող ենք սրբել մեր ուխտի ու վրեժի շնորհիվ»,- «Եռաբլուր»-ից իր ուղերձում նշեց Բագրատ Սրբազանը:

***

«Օրերս կրկին ականատես եղանք թշնամական պետության ղեկավարի հոխորտանքներին: Մեկ օրից ավելի է անցել, ՀՀ իշխանությունից մեկ ծպտուն անգամ դուրս չի եկել նրա խոսքի վերաբերյալ: Այնինչ Ալիևը փաստում է, որ իր պահանջով են իրեն հանձնվել 4 գյուղերը Կիրանց-Ոսկեպար հատվածում, նա ստորացնում է ամբողջ հայ ժողովրդին, պահանջում է ապառազմականացնել ՀՀ-ն, ադրբեջանցիներին «վերաբնակեցնել» Հայաստանում: Եվ ո՞ւր են հայ ժողովրդի իշխանավորները, նրանց անվտանգությունը պահպանելու երդում տված իշխանությունն ո՞ւր է»,- «Եռաբլուր»-ից իր ուղերձում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more