▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքացիները ջահել աղջիկների նման սկսել են «սիրահարվել» ականջներով

Ինչպես կասեին կաթ ու մածուն կերած մեր նախնիները` բերեք ծուռ նստենք ու դուզը խոսենք. 
Միթե պարզ չի, որ Հայաստանի նման ծանր սոցիալական վիճակում գտնվող երկրում բողոքավոր զանգված հավաքելը շատ հեշտ է, ընդամենը պետք է մի քիչ հռետորական արվեստի տիրապետել, մի քիչ փող ունենալ, մի քիչ էլ դեմքի լուրջ ու ջղայն արտահայտությամբ սկսել ասել այն, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ ժողովուրդը: Թերևս օրինակները շատ են, անուններ չտամ: Կա մարդկանց մի տեսակ, ովքեր իրենց էությամբ «ամբոխավար» են, կան նաև այնպիսինները, որոնք էությամբ հակաիշխանական են, դա ևս էություն է, ամեն դեպքում, մենք բոլորս մեկ ազգ ենք: Հիմա անցնեմ բուն թեմային. Մի՞թե այս ամենն իմանալով հանդերձ կարելի է ընկալել Ազատության հրապարակում հավաքվող մեր բազմահազար քույրերին ու եղբայրներին որպես Րաֆֆուն սատարողներ: Իհարկե ոչ, Րաֆֆին ընդամենը հայտնվել է ճիշտ պահին ճիշտ տեղում, իսկ այդ բազմությունը միշտ եղել է: ՑԱՎՈՔ միշտ էլ մեր անկեղծ պայքարող քույրերին ու եղբայրներին տարբեր ձևորեով «քցել են», Տա Աստված, որ այս անգամ սխալվեմ, բայց խոսքս դառը փորձ ունի: Հիմա վաղը Րաֆֆին գալիս է Գյումրի, ինչ եք կարծում աղքատության նման բարձր մակարդակ ունեցող քաղաքում որքա՞ն մարդ կգնա հանրահավաքի: ՑԱՎՈՔ էնքան շատ են խնդիրները, որ մարդկանց զգալի մասն աշխատանք չունի, պարապ է ու բնականաբար կգնա Րաֆֆու հավաքին, կլսի, անկղծորեն կոգևորվի, կկարծի , թե մի քիչ էլ ու Րաֆֆին իրենց սաղ հարցերը կլուծի: Բայց այդ մարդուն, անկասկած հիսթափություն է սպասվում, քանիզ ոչ Րաֆֆին, ոչ էլ մյուսը չեն ասում, որ քաղաքացի ջան քո տունը դու պետք է պահես, ու ով էլ լինի նախագահ, մեկ է դու դա անելու ես քո քրտինքով: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Մեր քաղաքացիները ջահել աղջիկների նման սկսել են «սիրահարվել» ականջներով:

 

Զոհրաբ Եգանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more