▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռանք ասելով` թունել է պետք, թունել. Հրանտ Բագրատյան

Ինչպես հայտնի է Իջևանի Վազաշեն գյուղից դեպի Շամշադինի Պառավաքար գյուղը տանող ճանապարհը ներկայումս փակ է։ ՊՆ-ը միանգամայն իրավացիորեն երթևեկությունն արգելել է՝ նկատի ունենալով հակառակորդի կողմից դիմահար կրակոցների հնարավորությունը, վեջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Դեպի Շամշադին տանող ևս 2 ճանապարհ կա. Ճամբարակ-Բերդ և Իջևան-Իծաքար-Բերդ։ Առաջինը նույնպես վտանգավոր է. անցնում է հակառակորդի սահմանին կպած, վատ վիճակում գտնվող ասֆալտ է։ Իջևան-Իծաքար-Բերդ ճանապարհն անտառի միջով անցնող, հուսալի, կրակակետերից հեռու գրունտային ճանապարհ է, որը գործարկել եմ 1993-ին՝ մի քանի ամսում։ Կյանքը ցույց տվեց, որ պատերազմի ժամանակ միայն այս ճանապարհը կենսունակ դուրս եկավ։

Բոլոր քաղաքացիական ու ռազմական մատակարարումներն արվում էին այս ճանապարհով։ երբ 2005-ին (լավ չեմ հիշում թիվը, գուցեև 2004-ին էր կամ 2006-ին ) սկսեցին վերանորոգել Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարը (մոտ 30 կմ է և մի 30 մլն դոլար ծախսած կլինեն), մամուլում հանդես եկա կոչով, որ ճիշտը Իծաքարով գնացող ճանապարհն է։ Ի վերջո փորձ ունեի չ՞է։ Եթե այդ ճանապարհը 1993-ին Պավել Կորչագինի եռանդով կառուցած չլինեինք չէինք հաղթելու։ Բա ի՞նչու հաղթանակները եղան 1993-ից սկսած։ Քոչարյանն անտեսեց մեր կոչը։ Ի վերջո հսկայական գումար ծախսվեց։ Տեսնում ենք, որ իզուր։ Նույն տրամաբանությամբ առաջարկում էինք այլ լուծում տալ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածին։ Նորից չլսեց։ Փողերն էլի վարի տվեցին։ Նույնը դեպի Մեղրի կարծեմ երկրորդ անիմաստ ճանապարհի շինարարությունն է։ Մեռանք ասելով, այնտեղ թունել է պետք թունել։ Հիմա, ու՞մ է պետք այս Հյուսիս-Հարավը։ Ո՞ր բեռների համար։ Չ՞է որ դեպի Գյումրի կամ դեպի Արարատ ճանապարհը նորմալ է եղել։ Չ՞է որ դրանով ոչ մի ռազմավարական հարց չի լուծվում։ Երկրի պարտքն ավելացավ ևս 500 մլն դոլարով։ երևում է վարչապետն ու իր թիմն այլ կերպ են մտածում։

 

Հրանտ Բագրատյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more