▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի կորցրեք ռացիոնալ կորիզն ու խուսափեք «իզմերից»

Գնալով մեր երիտասարդությունն ավելի շատ է ընկնում տարատեսակ «իզմերի» մեջ, ինչը բերում է նրան, որ մեր հասրակութան մտահորիզոնը գնալով աղավաղվում ու նեղանում է։ Քննենք նույն Նժդեհի ֆիլմի շուրջ բարձրացած պոլեմիկան, կամ ասենք դրոշ-զինանշանի վերաբերյալ հնչող կարծիքները։

Ուզում եմ առանձնացնեմ մի ընդհանրական մոտեցում, որն ինձ եթե չասեմ անհանգստացնում է, ապա գոնե իմ նյարդերի վրա ազդում է... Սրանից մի քանի օր առաջ Բրիֆինգ ծրագրում, մի հատ երիտնժդեհական նենց ելույթ ունեցավ, որ անգամ Մեկ Ազգի Գոռ թամազնյանն էր իրա ֆոնին լիբերալ ու տոլերանտության ջատագով երևում։ Հատկապես «հուզիչ» էր այն պնդումը, որ Նժդեհը հայ ժողովրդի հայրն է ու համազգային սրբութույնն է...
Ձեր ջանին ղուրբան, եթե ուզում եք Նժդեհին սրբություն համարեք՝ Ձեր գործն է, ոնց որ ասենք մարդիկ կան, ում համար Լևոն Տեր-Պետրոսյանն է սրբություն, բայց պետք չէ Ձեր պատկերացումներն ու իզմերը փաթաթել սաղ ազգի վզին ու դեռ մի բան էլ որակումներ տալ բոլոր նրանց, ով չեն կիսում Ձեր դիրքորոշումները։
Չեմ ուզում անդրադառնալ Նժդեհի կերպարին ու պատմական դերին, չեմ ուզզում անդրադառնալ նրան, որ Նժդեհիզմով տարված մարդկանց զգալի մասը լավագույն դեպքում զուբրիտ արած լինի գրականության այն ցանկը, որ հրամցվում է, որպես Նժդեհախոսություն... զահլա չկա... բայց մի բան հաստատ գիտեմ, Նժդեհը հայ ժողովրդի հայրը չի կարա լինի, թեկուզ էն պատճառով, որ մինչև նժդեհի պապիկի ծնունդը, հայ ժողովուրդը առնվազն մի 20 դար գոյություն ունեցել ա ու ունեցել ա էդ ինքնագիտակցությունը։ Սրբությունն էլ... ախպեր, սրբություն ասվածը շատ սուբյեկտիվ կատեգորիա է ու օրինա ինձ համար ոչ մի քաղաքական կամ պատմական գործիչ սրբություն չէ, քանի որ սակրալ մեծություն չէ։ Ինձ համար սրբություն է իմ Աստվածը, ծնողը, քույրը, կինը, երեխան, բայց ոչ Գարեգին Նժդեհն ու ասենք Տիգրան Մեծը...
Հիմա դրաշ-զինանշանի բազարների մասին։ Միանգամից հասեմ, չեմ պատրաստվում քննել դրանց էսթետիկական գեղեցկության ու դիզայնի բարցը, բնավ։ Ինձ օրինակ համ զինանշանը, համ է; դրոշը շատ էլ դուր են գալիս։ Այ ուզում եմ անդրադառնամ էն մյուս «իզմերին», որոնց շնորհիվ մարդկանց մոտ դրոշն ու զինանշաննը բացի զուտ պետականության ատտրիբուտիկա լինելուց նաև ինչ որ սակրալ ու անձեռնմխելի արժեքներ են։ Հարգելիներս, եթե ինչ որ դեմոտիվատոր եք տեսնում, որտեղ ասենք զինանշանի արծիվը թռնում է, ապա վերաբերվեք դրան որպես հումորի՝ լավ կամ վատ, բայց ոչ թե որպես սրբապղծության։ Ի վերջո, բավականին զավեշտալի է, երբ ընդամենը պետության ատրիբուտ հանդիսացող այդ սիմվոլների շուրջ կատակները ձեր մոտ ցացում են առաջացնում, իսկ այն փաստը, որ պետությունը, որին կոչված են խորհրդանշելու այդ սիմվոլները, կներեք, բայց в жопе, Ձեզ մոտ լավագույն դեպքում համակերպվածություն է առաջացնում, իսկ վատագույն դեպքում, պարզապես անտեսվում է։
Ի՞նչ էի ուզում ասել, մի կորցրեք ռացիոնալ կորիզը ու խուսափեք «իզմերից»: Մեկ էլ տեսար, կգնահատեք չկաղապարված գիտակցություն ունենալու հաճույքը։ Ազատ եղեք։

 

Կոստանտին Տեր-Նակալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more