Մի լրատվական, որի անունը զուտ լրագրողական էթիկայից ելնելով չենք հրապարակում, գրում է. <<Երկուշաբթի երեկոյան Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կընդունեն Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին: Արամ Առաջինը ժամանում է Հայաստան ՝ Ն.Ս. Օ.Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ժողովին մասնակցելու համար:
Ըստ մեր տեղեկությունների, Էջմիածնում ջանք չեն խնայել Արամ Առաջինին հավուր պատշաճի ընդունելու համար, որովհետեւ չնայած ժուժկալությանը եւ լավ վարկանիշին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանգստի պայմաններին եւ կենցաղային որոշ մանրուքների ուշադրություն է դարձնում:
Ի դեպ, այս ժողովը տարբերվում է նախորդներից, քանի որ առաջին անգամ են Մայր Աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները միացյալ ժողով գումարելու>>: ինձ միայն մի քանի հարց է հետաքրքրում
ա. իսկ ով է արդյոք Արամ Ա-ի ընդունելության մասին էջմիածնի պատրաստոթւյան վերաբերյալ տեղեկությունների տրամադրողը, որ նմանատիպ վստահությամբ գրված է: Սովորաբար նման դեպքերում ասենք ուղղակի հետաքրքրության համար, պաշտոնական իրավասու աղբյուրը դնում է գոնե մեկ երկու լուսանկար սպասվող բարձրաստիճան հյուրի բնակարանի ներքին կահավորանքի ընդհանուր տեսքի մասին: Որքան հայտնի է նման բան Էջմիածինը չի արել: Հետևաբար, կայքը կարող է իր խոսքերը ապացուցել, թե պիտի հաղորդագրության երկրորդ մասին վերաբերվենք որպես <<դեղին մամուլին>> վայել տեղեկատվության.
բ. Որպես տեղեկություն ասենք, որ Արամ Ա-ն Հայ եկեղեցու երկորոդ նվիրապետական Աթոռի գահակալն է, ու բնական է, որ Էջմիածինը վերջինիս հավուր պատշաճի ընդունելության համար պատրաստություններ տեսներ:
գ. <<... չնայած ժուժկալությանը եւ լավ վարկանիշին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանգստի պայմաններին եւ կենցաղային որոշ մանրուքների ուշադրություն է դարձնում>>.- ինչ են նշանակում այս տողերը, ինչ պիտի հասկանալ այս տողերի արանքում և հեռահար կերպով ում վրա է ուզում քար նետել լրատվամիջոցը, որը մեղմ ասած բավական պատրաստակամությամբ ու անձնազոհաբար հակաէջմիածնական նյութեր ու նամականիներ է լույս աշխարհ բերում: Կրկին, որտեղից գիտի լրատվամիջոցը Արամ Ա-ի վարկանիշի ու կենցաղային մանրուքների մասին, եթե նախ վարկանիշ ձևավորելն այսօր այնքան հարաբերական է -չմանրամասնեմ, որոշ լրագրողներ լավ գիտեն թե ինչ ասել է վարկանիշային պատվեր արտահայտությունը- և երկրորդ թեև Սամվել կարապետյանը աչքիս լույսը չի, սակայն նույն Արամ Ա-ի մասին բավական հետաքրքիր բաներ է պատմում կապված մեծամտության և այլնի մասին .... իսկ այս դեպքում ժուժկալությունն ու մեծամտությունը ոնց են լրատվականի աշխատակիցները տեղավորում նույն համատեքստում որպես առաքինի վարկանիշի օրինակ, մնում է միայն իրենց մտքի թռիչքին և Աստծո ամենագիտությանը:
Այնպես որ պարոնայք լրատվամիջոցի աշխատակիցներ, էս անգամ ոնց որ լավ չեք աշխատել ու <<պասերով>> չեք աշխատել Արամ Ա-ի PR-ի ուղղությամբ:
<<Վերածնունդ Հայ Եկեղեցու>> նախաձեռնություն
Մի լրատվականի տարօրինակ լավատեղյակությունը կամ վարկանիշային պատվերների քառօրյան սկսվում է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet