▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մոռացեք, որ բանակում ծառայում են մեր երեխաները`հայի զավակները

Մեր երկրում, ցավոք, բազմաթիվ են դժբախտ դեպքերը, ու ցավն ավելի է ավելանում, երբ կարդում կամ լսում ես, թե բանակում N զորամասում մահացավ զինվոր, մանրամասներ զոհված զինվորի մասին, զինվորին սպանեց սպան, զինվորի մահվան պատճառը բժիշկներն են կամ սպաները... Ես և ողջ հայությունը մեր վշտակցությունն ենք հայտնում և ցավակցում ենք նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին ու մեզ բոլորիս: Խաղաղ ժամանակներում նման կորուստները անընդունելի են, և ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հավաստիացնում -Պատժվելու են ես խոսք եմ տալիս զինցառայողի առջև:
Յուրաքանչուրս մեծ ցավ ենք ապրում յուրաքանչյուր զոհի համար ու չեմ կարծում, թե որևէ մեկս տարբերություն ենք դնում, թե այդ մահը կամ զոհը քանի տարեկան էր, խաղաղ պայմաններում էր, թե պատերազմի ժամանակ, միակ երեխան էր, թե ոչ: Բոլորիս համար մահը ցավ է, և բոլորս էլ աղոթում ենք նրանց հոգու հանգստության համար: Իհարկե, մեղավորները պետք է և հավատացեք ԽՍՏԱԳՈՒՅՆՍ կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ և նաև Աստծո պատիժով:Լրատվամիջոցներ կամ լրատվական կայքեր- «Կարելի՞ է արդյոք նման ձև մեկնաբանել ու այդքան շատ:Ողջ աշխարհում ընդունված չէ բանակի մասին նման ինֆորմացիա հրապարակել, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն, մանավանդ եթե հաշվի առնենք պատերազմական գոտի համարվող մեր երկրի այս իրավիճակը: Չե՞ք կարծում, որ նման հոդվածները ջուր են լցնում թշնամու ջրաղացի վրա: Նման հոդվածները կարող են նաև սխալ ու վատ տպավորություն ստեղծել բանակի մասին, և մեր ազգը վատ գնահատական կտա մեր անպարտելի ու հզոր բանակին: Կարող է նաև հոգեպես ազդել մեր նորակոչիկների և նրանց ծնողների վրա:Չկա մարդ արարած ով չդատապարտի նման արարքները:Բայց միևնույն ժամանակ հիշեք որ այդ նույն բանակում ՝ լինի սպա, թե զինվոր, թե բժիշկ, և’ խաղաղության պայմաններում և’ թե պատերազմի ժամանակ պատրաստ են հերոսաբար անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները և պաշտպանել մեր ազգի խաղաղությունը: Բանակ, որտեղ ծառայում են ամենախիզախ հայորդիները: Այն ճշմարտությունը, որ այսօր Հայ մարդը կարող է գլուխը հանգիստ դնել բարձին, դա ապացույց է, որ մեր բանակը հզոր է, ու Աստված մի արասցե, եթե մի օր էլի ստեղծվի լարված իրավիճակ, մենք հաղթանակած ենք դուրս գալու:Դրա համար կոչ եմ անում եկեք չնվաստացնենք ու չանվանազրկենք մեր բանակը այլ կանգնենք մեր բանակի կողքին,զինվորի կողքին,միշտ քաջալերենք նրանց ու կտեսնեք որ այդ դեպքում նման դեպքերը մեր բանակում շատ կնվազեն:Մի մոռացեք որ այդ բանակում ծառայում են մեր երեխաները -ՀԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ:

 

Հեղինակ` Հրայր Ասլանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more