▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ նպատակը մեր մտավոր սեփականությունը պաշտպանելն է. ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը, որին են պատկանում «TVմոլ» շաբաթաթերթը, «Նանե» ամսագիրը,  «Ե՞սYes!» երիտասարդական ամսագիրը և որը հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»  միավորման անդամ, մեկնաբանելով «Ե՞սYes!» երիտասարդական ամսագրի հետ կապված լուրերը, հայտնում է, որ վերոնշյալ ամսագիրը հիմնադրվել է  2006 թ.-ի մայիսին «ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ի կողմից: Նշված ընկերությունը 12.07.2012թ-ին վերանվանվել է «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ:

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությանն են պատկանում «Ես՞Yes!» ամսագրի նկատմամբ բոլոր հեղինակային և հարակից գույքային իրավունքները, ինչպես նաև «Ես՞Yes!» ապրանքային նշանը (30.08.2011թ. N 17443 վկայագիր):

Աշխատանքի հրավիրելով ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, այդ թվում և Անի Քոչարյանին՝ մեր հրատարակչությունը  տնօրենի հրամանով Անի Քոչարյանին երկու ամիս փորձաշրջանով (հրաման թիվ 07/կ, 27.04.2006թ) նշանակել է «Ես՞Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր, այնուհետև հաստատել այդ պաշտոնում: 2011 թ.-ի մարտի 1-ին Անի Քոչարյանը համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից:

Նույն թվականի սեպտեմբերի 1-ին «Անի Քոչար փրոդակշն» ՍՊԸ-ի հետ կնքվելէ լիցենզային պայմանագիր, որի համաձայն վերջինիս թույլատրվել է օգտագործել «Ե՞սYes!» ապրանքային նշանը ամսագիր պատրաստելու և հրատարակելու համար: Լիցենզիայի գործողության  ընթացքում հրատարակված ամսագրերում նշում է պահպանվել առ այն, որ «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ն հանդիսանում է ամսագրի հիմնադիր հրատարակիչը:

2013 թ.-ի օգոստոսին՝ այդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո,  «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս»  ՓԲԸ-ն որոշել է այլևս չերկարաձգել պայմանագիրը տվյալ ընկերության հետ, նախապես` հուլիսին, այդ մասին գրավոր կերպով ծանուցելով վերջինիս:

Տեղեկանալով, որ հրատարակվել է «Ե՞սYes!» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Ես եմ» անվանմամբ ամսագիր՝ մեր ընկերությունը դիմել է դատարան՝ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների և հրատարակչի հարակից իրավունքների պաշտպանության հայցով: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2013թ.-ի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Ես եմ» անվանմամբ ամսագրի հրատարակումը և իրացումը:

Հարկ ենք համարում նշել, որ մեր ընկերությունը միտում չունի խոչընդոտել որևէ ընկերության կամ անհատի գործունեությունը, և մեր միակ նպատակը մեր մտավոր սեփականությունը պաշտպանելն է՝ չթույլատրելով մեր ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման նշանների օգտագործումը:

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more