▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայնակ կանանց անկողնում բավարարելն ավելի հեշտ է

Սեքսապաթոլոգները պնդում են, որ օրգազմի հասնելու կարողությունը կնոջ մոտ կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, թե արդյոք նա մշտական զուգընկեր ունի: Ինչպես պարզվել է` մշտական զուգընկերոջ առկայությունը կամ բացակայությունը զգալի դեր ունի: 40-ից բարձր 500 կանանց շրջանում փորձագետները հարցում են անցկացրել: Նրանց մի մասը եղել է ամուսնացած, մյուսները` միայնակ: Ուսումնասիրելով նրանց սեռական փորձը` գիտնականները եկել են այն համոզմանը, որ միայնակ կանայք ավելի հաճախ են օրգազմի հասնում: Չամուսնացած կանանց 56 տոկոսը հայտարարել է, որ գրեթե միշտ սեռական բավարարվածության զգացում է ունենում, մինչդեռ ամուսնացած կանանց միայն 24 տոկոսն է խոստովանել, որ օրգազմի է հասնում: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ ամուսնացած կինը սեռական հարաբերության ժամանակ մտածում է նաև տղամարդուն հաճույք պատճառելու մասին, մինչդեռ չամուսնացած կինը սովորաբար կենտրոնանում է միայն ինքն իր զգացողությունների վրա:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more