▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միջանցքը ստանալուն հաջորդելու է Սյունիքի հայաթափումը և գրավումը»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ երեկոյից լայնորեն շրջանառվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` թուրքական խորհրդարանում արված զեկույցի մի հատվածը, որտեղ նա բառացի ասում է. «Մենք ադրբեջանական արդար դատի կողքին ենք` ներառյալ «Զանգեզուրի միջանցքը»` հավելելով, որ Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում են մեծածավալ զորավարժությունների համար:


Այս հայտարարությունը մի փոքր խեղաթյուրված է տարածվել, բայց էությունը դրանից չի փոխվում: Իսկապես, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, ավելին` Թուրքիան հենց Ադրբեջանն է ու «ադրբեջանական դատ» կոչվածը ոչ այլ ինչ է, քանի Թուրքիայի քաղաքական նախագիծը, որի մի դրվագը այսպես կոչված միջանցքն է:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ երեկոյից լայնորեն շրջանառվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` թուրքական խորհրդարանում արված զեկույցի մի հատվածը, որտեղ նա բառացի ասում է. «Մենք ադրբեջանական արդար դատի կողքին ենք` ներառյալ «Զանգեզուրի միջանցքը»` հավելելով, որ Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում են մեծածավալ զորավարժությունների համար:
Այս հայտարարությունը մի փոքր խեղաթյուրված է տարածվել, բայց էությունը դրանից չի փոխվում: Իսկապես, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, ավելին` Թուրքիան հենց Ադրբեջանն է ու «ադրբեջանական դատ» կոչվածը ոչ այլ ինչ է, քանի Թուրքիայի քաղաքական նախագիծը, որի մի դրվագը այսպես կոչված միջանցքն է: Միջանցքը ստանալուն հաջորդելու է նոր հանգրվան` Սյունիքի հայաթափում և գրավում: Ցանկալի է չսպասել, որ այս հանգրվանի մասին էլ Թուրքիայում որպես կատարված փաստ խոսեն, նոր այն դառնա մեր մտահոգության առարկան:

Արցախը 5 օր է` շարունակում է շրջափակված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից»:

: Ցանկալի է չսպասել, որ այս հանգրվանի մասին էլ Թուրքիայում որպես կատարված փաստ խոսեն, նոր այն դառնա մեր մտահոգության առարկան:

Արցախը 5 օր է` շարունակում է շրջափակված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more