▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային շարժում` հանուն բացարձակ ժողովրդավարության

«Որքան էլ որ ճամարտակենք  մեր հաղթանակների մասին` պետք է գիտակցենք, որ ժողովրդին չենք տվել կարևորագույնը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» գրքի մասին` ասաց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` նշելով, որ այն   սեպտեմբերի 14-ին արդեն իսկ ներկայացվել է  Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ, որին ներկա են եղել հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողներ, հասարակական գործիչներ:

Բանախոսի հավաստմաբ քննարկվել են տնտեսական համագործակցության, սահմանագծերի հետ կապված հարցեր:

«Սահմանը գծում էին Մոսկվայում նստած ստրկատերերը»,-խոսելով հայ-վրացական սահմանի մասին` ասաց Պ.Հայրիկյանը` հավելելով, որ հայ-վրացական սահմանը հստակ նախանշված չէ:

Ինչ վերաբերում է գրքին և, այն,  թե ինչպես ընդունվեց լսարանի կողմից`  Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ միջոցառմանը մասնակցել է մոտ 150 մարդ: Եվ, քանի որ գիրքը մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես երիտասարդ ադրբեջանցիների կողմից, ծագել է գաղափար. ստեղծել միջազգային շարժում` հանուն բացարձակ ժողովրդավարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more