▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում. Forbes Woman-ը՝ Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին

Forbes Woman ամսագիրը, ներկայացնելով աշխարհահռչակ Gorgio Armani իտալական նորաձևության տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանիի մասին ուշագրավ անդրադարձ, պատմել է նրա արմատների ու ընտանիքի մասին:

2002 թ. Forbes-ը Ջորջիո Արմանիին հայտարարեց աշխարհի ամենահաջողակ դիզայներ: Նրա կյանքի մասին տեղեկություն գործնականում չկա: 83 տարեկանում փակ բնավորությամբ Արմանին հազվադեպ է հարցազրույց տալիս: Ջորջիոն Իտալիայում է ծնվել: Նրա ծնողները Թուրքիայից են փախել՝ Հայոց ցեղասպանության տարիներին։

Արմանին ծնվել է Իտալիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից: Եվ չնայած, որ Արմանին ծագմամբ իտալացի չէ, այնուհանդերձ՝ նրան հոգեհարազատ են իտալացիների սկզբունքներն ու արժեքները:

Ջորջիոն քրոջ և եղբոր հետ է մեծացել: Պատանի տարիքում նա ուզում էր բժիշկ դառնալ, բայց ուսումը թողեց և բանակ գնաց: Ինչ-որ պահի նա տարվեց լուսանկարչությամբ և այդպես հայտնվեց նորաձևության աշխարհում:  Արմանին երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չունի: 

Հիշեցնենք, որ անձամբ Արմանին երբեք չի հերքել կամ ընդունել, որ հայկական արմատներ ունի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more