▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա` որպես նախարար, ամեն ինչ կանի...«ՀԺ»

 

«Հայկական ժամանակ» թերթի թղթակիցն ԱԺ-ում մի քանի հարց է ուղղել նորանշանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին.

Պարոն Սարգսյան, Դուք չկարողացաք Փակ շուկան հեռու պահել աղճատումից, ինչպե՞ս եք ղեկավարելու ամբողջ քաղաքաշինության ոլորտը։

Ի՞նչ է նշանակում չկարողացաք հետ պահել։

Փակ շուկան աղճատվեց ու դարձավ սուպերմարկետ։

Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ, հիշո՞ւմ եք (Հիշեցնենք, որ վերջինս Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր)։

Օրերս էլ Երեւանում քանդվել է ճոպանուղու հարեւանությամբ գտնվող հուշարձանը, Հր. Աճառյանի անվան նախկին դպրոցը։ Ի՞նչ եք անելու։

Շենքով մշակույթի նախարարն է զբաղվում եւ առանձին հայտարարություն կանի։ Դա պետք է պարտադիր վերականգնվի։

Երաշխիք կտա՞ք, որ այդ շենքն էլ չի աղճատվի։

Հարցը էնպես եք տալիս... ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասն ու կողային ճակատները վերականգնված մնան»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more