▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նացիոնալիզմը, HAY-PORN-ը ու էդ ամենի վերջը

Եթե միայն հաշվենք, թե ցանցում ինչքան իր անունի տեղը «Հայ» բառը գործածողներ կան՝ իսկույն կհասկացվի, որ մենք լուրջ վարի ենք գնում… Սրանց մասին խոսել ենք, բայց առավելապես խփող-գցող են լատինատառ գրվող հայրենասեր մանյակները՝ HAYaPashtpan Kov, Hayreni Esh, Azgaser Kaziol, Ariatsi Ez… Պատկերացնում ե՞ք, որ իր հայրենիքի համար կռված մի իսկական զինվոր կամ ուղղակի մի սովորական հայրենասեր մարդ իրեն նման ՖՈՒՑԸՆ անուն դնի։ Կամ օրն անցկացնի տաքսու սերվիզների պես մոդա դարձած էս էշերի կայքերից էսպիսի սովորական նյութեր copy/past անելով՝ «Հայազգի երգահանները աշխարհում», «10 լավագույն հայազգի դհոլչիները», «Հայազգի աստվածները հին Հռոմում»… Էս վերջերս մի ամսագրի վրա տեսա Սթիվ Ջոբսի նկարը, տակը գրված՝ «Հայորդին»… Լրիվ урод են, էլի, ինչ է թե Սթիվ Ջոբսի խորթ մայրը հայ է եղել… (ընդ որում՝ Սթիվ Ջոբսը մեղավոր չի դրա համար)։ Բա հիմա ո՞նց էդ ամսագրի խմբագրին չբռես ու չխաչասերես մի խաղաղասեր, գլուխր կախ, փողոցն իր համար անցնող, անկողմնակալ բլոճի հետ… գոնե էշի տղերք չեն ծնվի, խելոք, սուս ու փուս բլոճի սերունդներ առաջ կգան։

Ու ինչքան կարելի է օրն անցկացնել՝ «հայ», «հայ» գոռալով, դրա կայֆը ո՞րն ա… Ի՞նչ ասեմ, եթե Նյուտոնն իր կյանքն անցկացներ «անգլացի», «անգլիացի» գոռալով՝ մենք դժվար թե ինչ-որ բան իմանայինք ձգողականության մասին… Եթե Գաբրիել Գարսիա Մարկեսն րոպեն մեկ գոռար, «Կոլումբիացի եմ ես»՝ «Հարյուր տարվա մենության» փոխարեն մենք կկարդայինք «Հարյուր տարվա էշություն»-ը… 
Եթե մեկն ինձ ապացուցի, որ նացիոնալիզմը (կամ նացիզմը) լավ բան է՝ կասեմ «Հալալ ա ձեզ, ախպեր»։ Ո՞վ չգիտի, որ ազգության մասին շարունակ վայրահաչելը փոքրոգություն է… իսկ սրանք մեր փոքր ժողովրդին արդեն դարձրին փոքրոգի ժողովուրդ։ Մարդիկ պիտի լինեն մաքուր, գրագետ, ճկուն, խոհեմ, ճաշակով ու արվեստի իմացությամբ։ Մեծ Նժդեհը գրում էր՝ «Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»: 
Ես կարծում եմ, որ շատ բան կփոխվի, եթե նացիոնալիզմի դեմ հոդված դուրս գա ու էդ идиот-ներին տանան-գցեն բարաքները к чертовой матери. Ու քրեական օրենսգրքում պատժամիջոցներ ավելանան։ ԵՍ ՉԵՄ ԿԱՏԱԿՈՒՄ, ԲՈԼՈՐ ՈՂՋԱՄԻՏ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ։ Ի՞նչ վատ կլիներ, եթե ԱԱԾ-ն բռներ, ասենք, «Top 10 Հայգի լավագույն փականագործները» իր կայքում զետեղող մի журнаЛИЗД-ի, 2 տարի հարցաքններ ու 5 տարի հետո բաց թողներ։ Կամ օրենք՝ 5 րոպեի ընթացքում 2 անգամ «հայ» բառ գործածող կովին՝ ազատազրկում 2-4 տարի ժամանակով։ Էն «Իմ Հայաստան», «Իմ Երեւան» զռռացող «աստղ» լակոտ-լուկուտներին կարելի էր ուղղակի բուլավկով մխել հեռուստաընկերություն կոչվող բոզանոցների թրիքի մեջ…
Այ, միայն Հայկոլա խմողներին կարելի է չձերբակալել, որովհետեւ էսպես թե էնպես Հայկոլան ԷՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ թույնն է, որ խմողը մեռնում է 5 օրում՝ ծանր տանջանքների մեջ։ Հայկական օձերն էլ շատ կեղտոտ գյադեք են, շնտ։ Եթե աֆրիկյան սեւ մամբայի կծածից մարդ մեռնում է 30 վայրկյանում, ապա հայկական ազգագրական գյուրզայի կծացից մարդ մեռնում է 30 վարկյանում ՄԻՆՉԵՎ կծելը։
Հաճախ կարելի է լսել նաեւ էսպես վերջացող ապուշ արտահայտություններ՝ «… ու դրանք կապ ունեն մեր երկրի ապագայի հետ»։ Ի՞նչ երկրի ապագա, այ էծեր, էս երկիրը ներկա ունի՞, որ մի հատ էլ ապագա ունենա։ Ի՞նչ… ԵԹԵ ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՐՓՐՈՒՄ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԸ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԽՈՍՈՒՄ Է ԻՐԵՆ ՍՊԱՍՈՂ ԼԱՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ՝ ՈՒՐԵՄՆ ԻՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱ ՈՒՆԵՆԱԼ… Էդ չգիտեի՞ք… 
Ապագա եք ուզում, ասեմ՝ 2015 թվին հայաստանի բնակչության 60 տոկոսը կլինի գործազուրկ (ընդ որում՝ բառադի գործազուրկ), 10 տոկոսը՝ սերիալի դերասան (այսինքն՝ ծուռբերան ու անթրաշ …ոզի տղա-լակոտներ ու էֆիրում զռռացող, խլինքը քաշող …ոզի տղա-աղջիկներ), 10 տոկոսը՝ հանցագործ (ոչ պրոֆեսիոնալ, կիսագողական дешевка-льбитель), 10 տոկոսը արդեն ձենները կտրված պրոֆեսիոնալ ընդդիմադիր-միտինգավոր, 5 տոկոսը՝ հետույքա - պատռան քաղաքական գործիչներ (էդ էշի տղերքի ձենը չի կտրվում, ձեռներն էլ միշտ մնում ա վեր տնկած, իրանք ըտենց էլ մեռնում են… ու դագաղի վերեւի մասը պիտի լայն սարքել, որ ձեռը դուրս չմնա), 1 տոկոսը գորիլա - օլիգարխ - ֆեոդալ (նեմեցա - լֆիկանման կենդանիներ), 1 տոկոսը տարականի բալա կուսակցական սպերմատազոիդ (ֆուցԸն, էլի), 3 տոկոսն էլ… քյասար էն 3 տոկոսի մերն էլ ընդեղ…

ՀԳ Այ էն ժամանակ կսկսեն Facebook-ներում copy/past անել, ասենք էն ժամանակվա haybozitgherq.am ամենալավ կայքից՝ «Հայազգի լավագույն Top 50000 անլվա միտինգավորները», «Հայ լավագույն 150.000 սերիալային քաքոտ դերասանուհիները», «Թոփ 60.000 մուղամ երգող հայ գորիլաներ», «Հայ էշորդուհին իրար է խառնել ինտերնետը»… ու վերջում՝ «Թոփ 1000 չարտագաղթած հայ մտավորականների գերեզմանները»…
…էն ժամանակվա մշակույթի նախարարն էլ կլինի արա գեւորգյանը, թոփ 1000 կեպիավոր дешёвкեքից կազմված նվագախմբով, 3000 թոփ-դհոլներով ու թոփ հայկական գործիքներով՝ YamahYan եւ այլն։
Բոլորը կգործածեն ярмарк-ից առած 3000 դրամանոց թոփ հայկական համակարգիչներ (HayBM, ToshibYan), կխոսեն yanPhone-ով, կանացի լավագույն ներդիրը կհամարվի yanPad-ը սաղ ու կքշեն մի հատ թույն թոփ հայկական ավտո, ասենք՝ NissYan։
Բա չարժի՞ որ էսքանի տեղը հիմա գոնե լինի՝ «Թոփ երկու միլիոն արտագաղթած ժողովուրդ»…

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more