▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը «Անկառավարելիները 3»-ում կնկարահանվի

«Անկառավարելիները 3» ֆիլմի դերասանական կազմի վերաբերյալ շշուկներն ավելի ու ավելի անհավանական են դառնում: Տեղեկություններից մեկի համաձայն հերոսներին կմիանան նաև Անժելինա Ջոլին, Քեմերոն Դիասը, կան տեղեկություններ որ նախագծով հետաքրքրված է նաև լեգենդար Ջեկի Չանը: Իսկ օրերս Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ ֆիլմի նոր մասում հնարավոր է հայտնվի նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Անհավանական լուրը հնչել է MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թեպետ չի բացառվում, որ Ստալոնեն պարզապես կատակել է, բայց իրականում Քլինթոնի` ֆիլմում հայտնվելն այնքան էլ անտրամաբանական չէր լինի, քանի որ Բիլ Քլինթոնը 90-ականների նույնպիսի սիմվոլ է, ինչպես օրինակ հենց ինքը` Ստալոնեն, Բրյուս Ուիլիսը, Առնոլդ Շվարցենեգերը, որը, լինելով նաև քաղաքական գործիչ, նկարահանվել է ֆիլմի առաջին մասում` ընդ որում զբաղեցնելով Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը: Ավելի վաղ հայտնել էին, որ պրոդյուսերները բանակցում են ֆիլմում նոր դերասաններ ներգրավելու համար, այդ թվում Նիքոլաս Քեյջի, Հարիսոն Ֆորդի, 82-ամյա Քլինթ Իսթվուդի հետ: Իսկ «Անկառավարելիները 2»-ի ռեժիսոր Սայմոն Ուեսթն առաջարկել է ֆիլմում ներգրավել Անժելիան Ջոլիին, Քեմերոն Դիասին, Միլա Յուվովիչին և Հելեն Միրերին: Ի դեպ «Անկառավարելիները 2» ֆիլմը, որում նկարահանվել էին Սիլվեստր Ստալոնեն, Բրյուս Ուիլիսը, Առնոլդ Շվարցենեգերը, Ջեյսոն Սթեթհեմը, Ժան-Կլոդ վան Դամը, Դոլֆ Լունգրենը, Ջեթ Լին, Չակ Նորիսը, Ռենդի Կուտյուրը և Լիամ Հեմսվորդը, համաշխարհային կինովարձույթում վաստակել է 300 միլիոն դոլար, մինչդեռ ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more