▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱԽԿԻՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

60-ամյա տիկին Շուշանը խնդրեց պայամանականորեն այդպես անվանել իրեն ու հասկանալի պատճառներից ելնելով` չնշել անունը: Նա այն բազմաթիվ "մոլորվածներց” էր, ով պատահական ու ակամա վարակվել էր աղանդավորություն կոչվող «հիվանդությամբ» ու այն եզակիներց է, ով ի վերջո դարձի է եկել: Ներկայացնում ենք նրա բացառիկ պատմությունը: 

-Ե՞րբ եւ ինչպե՞ս հայտնվեցիք այդ "ճահճի” մեջ. 

-Մի 10 տարի առաջ էր: Աղջկաս հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ` ավտովթարի զոհ դարձավ: Ընտանիքով գժվել էինք վշտից, չէինք համակերպվում մտքին, որ Սոնաս էլ չկա: Այնքան խորն էինք սգում, որ մի ընթացք ես ու ամուսինս կարծես մեկուսացած լինեինք աշխարհից, մարդկանցից: Մի անգամ բարեկամուհիս ինչ-որ անծանոթ կանանց հետ մեր տուն հյուր եկավ: Սկզբում զրուցում էինք կենցաղայիւն, առօրեական թեմաներից, հետո սկսեցին դստերս մասին խոսել, մահվան ու դրախտի մասին: Ու խոսակցությունն այնպես պտտվեց, որ սկսեցին համոզել, թե Սոնաս չի մահացել, մեկ այլ աշխարհում է: Եւ երբ հոգեպես ինչ-որ հասուն մակարդակի լինեմ, կկարողանամ տեսնել նրան, խոսել հետը: Ինձ գրքեր նվիրեցին, մխիթարանքի խոսքեր ասեցին ու գնացին: Այսպիսի հեքիաթների չեմ հավատում. ուրիշ կյանք, ուրիշ աշխարհ… Բայց այնքան մեծ էր ցանկությունս գոնե մի անգամ տեսնել աղջկաս: 

-Ինչո՞վ էիք զբաղվում աղանդավորների հետ. 

-Ա~խ, զարամանում եմ, հասուն կին էի, այն էլ` մանկավարժ, ինչպե՞ս կարողացա դրանց "խելքին ընկնել”… Հատուկ ժողովների տեղ ունեին: Մի 30 հոգի կլինեին բոլորով` "քույրերով ու եղբայրներով”: Փոքրիկ երեխաներից սկասած բերում էին իրենց հետ: Աղոթում էինք, երգում էինք, մեր ընտանիքներից ու մյուս "անհավատներց” էինք խոսում, որոնք իրականում իսկական հավատացյալներն էին: Ամեն ամիս հատուկ ժողովներ էին տեղի ունենում, որի ընթացքում ծրագրի նման մի բան էին կազմում, թե ինչ արդյունավետ միջոցներով կազմակերպեն հոգեվորսությունը, որը հոգիների փրկություն էին կոչում իրենք: 

Ժամանակն անցնում էր եւ աղջկաս այդպես էլ չէի տեսնում: Կարծես թմրած վիճակի մեջ լինեի: Նրանք էլ համոզում էին` շուտով, շուտով, դեռ ժամանակը չէ ու այլն: 

-Այդ ընթացքում ի՞նչ ինքնազգացողություն ունեիք. 

-Ճիշտն ասած` տարօրինակ երույթներ էին հետս կատարվում: Անընդհատ գլխացավեր էի ունենում, գիշերները չէի քնում, տանեցիների հանդեպ նյարդային էի դարձել: նույնիսկ մի ընթացք կարծում էի, թե բացի "քույր-եղբայրներիցս” էլ ոչ ոք իմ լավը չի ուզում: Բոլորի հանդեպ թշնամացել էի: 

-Ի՞նչ պատահեց, որ դարձի եկաք. 

- Ա~խ, Աստծո զորությամբ, ճշմարիտ ու միակ մեր Աստծո: Հետաքրիքիր մի բան պատահեց հետս: Գիշերը երազումս աղջկաս տեսա: Ձեռքին եկեղեցու նկար կար, ես փորձում էի իր հետ խոսել, բայց նա լռում էր ու անընդհատ այդ եկեղեցին էր մատնացույց անում, այդպես էլ հետս չխոսեց: Այնքան ազդեցիկ երազ էր. լացելով եմ արթնացել: Հենց նույն առավոտը շտապեցի նկարում պատկերված եկեղեցին: Անկեղծ եմ ասում, կարծես "Անառակ որդու վերադարձը” լիներ: Մասնակցեցի ժամերգությանը, զրուցեցի հոգեւորականի հետ ու հետզհետե աչքերս բացվել սլսեցին: Հասկացա որ ուղիղ մեկ տարի մղձավանջի մեջ եմ եղել, մոլորության ու ստի մեջ: 

Ի դեպ, ասեմ, որ դրանից մի քանի ամիս հետո աղջկաս կրկին տեսա երազումս: Այնքան խաղաղ ու զվարթ տեսք ուներ, խոսեց հետս: 

-Իսկ այժմ Քրիստունեությունն ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում 

-Միակ խաղաղություն է իմ, միակ հույսն ու օգնականը: Այն ինձ առողջացրեց, որովհետեւ հիմա եմ ավելի լավ հասկանում, թե ինչ մեծ խավարի մեջ էի ու դեռ ինչ էր ինձ սպասում: Աստված է լույսի միակ ճամախպարհը ցույց տվողը: Ես ամեն կիրակի եկեղեցի եմ գնում ու շատ հաճախ մտքումս կրկնում` փառք քեզ Աստված: 

Ցավոք, այսօր քչերին է այդպիսի հաղթանակ հաջողվում: Գուցե վերջերս դարձի չգալու համար բարենպաստ պայմնաներն են ավելացել, բայց, համենայնդեպս, հարկ է չմոռանալ, որ մենք ենք մեր հավատքի տերերը ու պահապանները: Եկեղեցին ճշմարիտ հավատացյալներով է ազդեցիկ: Եւ յուրաքանչյուրիս պարտքն է ներդրում ունենալ մարդկային ընկալման մեջ Քրիստոնեության անաղարտութփյան պահպանման գործում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more