▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներել չգիտեմ

Թո՛ղ աստված ների,
Կարողը նա՛ է,
Իսկ ես հասարակ մի մահկանացու
Ընդամենը զայրանալ գիտեմ
Վատ վերաբերմունքից մարդ արարածի:
Գիտեմ տխրել անտարբերությունից,
ՈՒ ջերմ զգալիս թևերս բացել,
Կարող եմ նաև հատու ապտակել
Օդում քայլողի աղտոտված դեմքին,
Բայց խոնարհումով, առանց դույզն ամոթի
Վարում լինողի ձեռքը համբուրել:
Գիտեմ կարոտել իմ հարազատին,
Թեկուզև նույնը չփոխադարձեն,
Կարող եմ չատել սիրտս կոտրողին,
Երբ որ դավերով սուտ է զրպարտում:
Եվ նաև այնքա՜ն կարող եմ սիրել,
Որ ափերն աշխարհի կշառագունեն
Խանդաղատանքից իրենց ապրածի:
Բայց, ավա՜ղ, ներել, ներել չգիտե՛մ,
ՈԻ ինչպես ներեմ ես բողոքողին,
Չարաշահող, միշտ դժգոհողին,
Կամ սրբությունը հեշտ մոռացողին:
Ներել չգիտե՛մ,
Թո՛ղ և՛ մեղադրեն, և՛ դատապարտեն,
Դրանից խիղճը չի՛ մաքրագործվի
Պոռնկացած հոգով սուտ հրեշտակի:
Ես մեղաոր եմ, որ չեմ ներում
Իրեն ուրացած ոչ մի տականքի,
Բայց մեղավո՞ր եմ իմ սիրո համար,
Որ խելահեղ ու կաթոգին է.
Թո՛ղ աստված ների,
Հզորը նա՛ է,
Իսկ ես կսիրեմ իմ աստվածներին՝
Հորս
ու
Մորս…

 

Հեղինակ`

Դիանա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more