▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն մեր գործընկերոջից` ընթերցողների շրջանում թյուրիմացության առիթ տալու համար

Արդեն տեղեկացրել ենք, որ «Օտար ամայի ճամփեքի վրա»  հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  երեկ համացանցում  իր անունից տարածված գրառումների հեղինակն ինքը չէ և դրանք տարածվել են կեղծ էջից:

Հիշեցնենք, որ ֆեյքի գրառումը վերաբերում էր  Հրաչ Հարությունյանի դեպքին և տրանսպորտի գնի թանկացմանը: 

Ռաֆայել Հովհաննիսյանի հերքումից հետո էլ ոմանք չեն դադարում անհարկի գնահատականներ տալ ֆեյսբուքյան կեղծ էջով տարածված գրառմանը: 

Քանի որ ֆեյքի գրառումը տարածելու հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև կայքերն` այդ թվում Asekose.am-ը/գրառումը տեղադրվել էր կայքի ԲԼՈԳ բաժնում/, մենք այսօր կրկին հրապարակում ենք Ռաֆայել Հովհաննիսյանի հերքում-պարզաբանումն ու ներողություն խնդրում մեր գործընկերոջից` ընթերցողների շրջանում իր անվան հետ թյուրիմացության առիթ տալու համար: 

Ռաֆայել Հովհաննիսյանի գրառումը ստորև.

«Հարգելի ընկերներ, իմ անունով և լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել Ֆեյսբուքում և հոդվածներ է գրում: Խնդրում եմ ուշադրություն չդարձնել, մինչև փակեմ: Այս պահին ես Գերմանիայում նկարահանումների եմ, բայց որ եկա գտա, թե ով է գրում տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի, մեղմ ասած:  Իսկ ինչ կանեմ իրականում, կարող եք միայն ենթադրել.

Շնորհակալություն,

Հարգանքներով`

 Ռաֆայել Հովհաննիսյան» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more