Ներքին Շենգավիթի քարուքանդ փողոցները՝ անձրևից հետո. Լուսանկարները տելեգրամյան իր ալիքում հրապարակել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։
Լրագրող Արփի Սուքիասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Իրավիճակ` «հարկատուն հերոս է» ասող իշխանության օրերին։ Խոշորացված համայնքի և մարզպետարանի այրեր, գերատեսչությունները հատուկ նշում եմ, որ չասեք, իբր չեք տեսել։ Կառավարությունն էլ, որ Իրական Հայաստանի վարչապետը իմանա՝ մի «խոցված» «հերոս» է ապրում Օշականի՝ արդեն հավերժ ցեխաջրոտ փողոցում»: |