Արդեն տեղեկացրել ենք, որ մայրաքաղաքում տարբեր խմբեր են ձևավորվել, որոնք պայքարում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ:
Այս պահին վերջիններիս միացել են նաև նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Երեկվանից դերասան Հայկ Մարությանը (Կարգին սերիալի Հայկո)` ընկերների հետ միացել են «Չեմ վճարելու150 դրամ ակցիային»: Ակցիան շարունավում է նաև այսօր: Նրանց միացել են տասնյակ մեքենաներ: Նրանք մարդկանց անվճար տեղափոխում են` հորդորելով չվճարել 150 դրամ։