▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի դեմ վայնասունն անիմաստ է կամ պատվիրված

Փաստորեն, մեր երկրում տեսակետ, դիրքորոշում հայտնելը վտանգավոր բան է. անպայման պետք է փորձեն տակը ինչ-որ բան պեղել-գտնել։ Միանգամայն նորմալ և ընդունելի եմ համարում, որ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչը կարող է համաձայն չլինել նույն քաղաքական ուժի կատարած որոշ քայլերի հետ և հստակ արտահայտել իր անհամաձայնությունը։ Մեզ մոտ, սակայն, միանգամից դիագնոզը դնում են, եթե ընդդիմադիր է՝ ուրեմն հաստատ կամ իշխանությունների հետ խաղեր է տալիս, կամ էլ արդեն տվել-ծախվել է, կամ լքում է տվյալ քաղաքական ուժը կամ էլ նույն ուժի ներսում իշխանության է ձգտում։ Ստացվում է, որ քաղաքական ուժի մեջ բոլորը պետք է ունենան ստրուկի հոգեբանություն և անվերապահորեն ընդունեն ղեկավարների որոշումներն ու երկրպագե՞ն դրանց՝ մոռանալով սեփական տեսակետ ունենալու մասին և անկախ նրանից, թե ճիշտ են այդ որոշումները, թե սխալ։ Տվյալ դեպքում խոսքս Նիկոլ Փաշինյանի դեմ բարձրացված վայնասունի մասին է, ինչ է թե մարդը հստակ ձևակերպել է իր անհամաձայնությունները ՀԱԿ-ի որոշ գործողությունների հետ կապված, մանավանդ որ իր վերջին 3 հոդվածներում Փաշինյանն, ըստ ինձ, այդ բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան՝ հստակ հիմնավորելով, թե ինչին է ինքը դեմ և ինչու է դեմ։ Կարծում եմ, վայնասունը, որն արտահայտվում է հենց ընդդիմադիր դաշտում, կամ անիմաստ է կամ էլ միգուցե լավ էլ մտածված ու կազմակերպված։
Վերջում նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իմ համակրելի քաղաքական գործիչը չէ և բնավ ցանկություն չունեմ նրան պաշտպանելու, նամանավանդ որ ինքը, կարծում եմ, պաշտպանության կարիք չունի (ինքը իրեն լավ էլ պաշտպանում է)։ Պարզապես օբյեկտիվորեն նրա վրա տեղի ունեցող այս «հարձակումը» համարում եմ սխալ։

 

Լրագրող Կարեն Վարդանյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more