Աշխաբադում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ պետությունների ղեկավարները լմիասին լուսանկարվել են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնած է եղել Ադրբեջանի և Բելառուսի նախագահների մեջտեղում։
Հիշեցնենք, որ ավելի ուշ, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխանել է Իլհամ Ալիևին՝ Գարեգին Նժդեհի մասին վերջինիս արտահայտությունների համար։