ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր «Թվիթերում» հիմնավորել է, թե ինչու «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը պիտի շարունակել օգտագործել։ Իհարկե, միանշանակ է, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է լուծված, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը վերացել է որպես քաղաքական միավոր, այդ թվում՝ միջազգային քաղաքականության մեջ։ Էդմոնի գրածի զավեշտն ուրիշ տեղ է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Էդմոնի շեֆ Նիկոլն ունեցել է 3 հանդիպում Ալիևի ճետ ռուսական միջնորդությամբ և 5 հանդիպում՝ եվրոպական։ Ահա այդ հանդիպումներում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման վիճակագրությունը։ 11.01.2021- Մոսկվա- ԼՂ հիշատակում չկա։ 26․11․2021- Սոչի- ԼՂ հիշատակում կա։ 14 December 2021- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։ 6 April 2022- Բրյուսել - ԼՂ հիշատակում չկա։ 23 May 2022- Բրյուսել- Հիշատակվում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ։ 31 August 2022- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։ 06.10.2022- Պրահա - ԼՂ հիշատակում չկա։ 31.10.2022- Սոչի- ԼՂ հիշատակում չկա։ Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում Նիկոլով կայացած 8 հանդիպումների եզրափակիչ հաղորդագրություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտագործվել է ընդամենը մեկ (!) անգամ։ Փաստորեն, ՌԴ ՊՆ-ն ավելի հետևողական է այդ հարցում, քան իր համաձայնությունը տվող Նիկոլը։ Հ. Գ. Էդմոնին ասեք՝ թող այս մասին էլ մի հատ թվիթ անի»։ |
«Նիկոլի անձնական օգտագործման դեսպանի գրածի զավեշտն ուրիշ տեղ է»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet