Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում «Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ահազանգում է.
«2021 թվականի դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ դատավորների հետ՝ չնայած դա օրենքի խախտում է: Քաղաքական գործիչները ՍԴ դատավորների հետ քաղաքական շփումներ ունենալու իրավունք չունեն: Այդ հանդիպմանը դատավորներից չեն մասնակցել միայն Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը:
Այս հանդիպումը հուշում է, որ Ալիևը պահանջել է Նիկոլ Փաշինյանից՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, որի մասին նա խոսել էր 2021-ի ապրիլին և սեպտեմբերին: Ո՞րն է Ալիևը անհանգստությունը: Հայատսանի սահմանադրությունը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, քան անգամ Սահմանադրությունը: Որովհետև Սահմանադրությունն իր նախաբանով հղում է անում Հռչակագրին: Իսկ Հռչակագրում երկու կարևոր առանձնահատկություն կա՝ 11-րդ կետը վերաբերում է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչման դատապարտման պարտավորությանը, որ Հայաստանը հանձնառություն է ստանում՝ որպես պետություն զբաղվել դրանով: Եվ ամենակարևորը՝ Անկախության հռչակագիրն իր նախաբանում հղում է անում Գերագույն խորհրդի և Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման որոշմանը:
Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած պայմանագիր՝ լինի խաղաղության, թե համագործակցության, ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, դա Սահմանադրական դատարանը չի կարող հաստատել, որովհետև դա ուղիղ հակասության մեջ է գտնվելու ՀՀ անկախության հռչակագրի հետ:
Հետևաբար, ցանկացած պայմանավորվածություններ՝ ՀՀ-Ադրբեջանի, ՀՀ-Թուրքիայի միջև, ըստ էության, լինելու են հակասահմանադրական: Ուստի Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ՍԴ դատավորների հետ քննարկել է Ալիևի հետ ձեռք բերված պյամանավորվածությունները, որ փոխեն Սահմանադրությունն ու Անկախության հռչակագրի վրա հիմնվելը»: