Այսօր մերոնց խաղը որոշել էի տանը դիտել:
2 շիշ ընտիր գարեջուր էի վերցրել: Բնականաբար, մինչև մրցավարի սուլիչի ձայնը, չկարողացա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ շշին դիպչել: Դե, գարեջրի համար մեկ փոքրիկ փաթեթ պանիր էի վերցրել:
Ու հենց այդտեղ պարզվեց, որ Հայաստանում նոր «աղանդ» կա՝ «Գարեջրի աղանդ» )))
Նորմալ որակի պանիր արտադրելու համար, իհարկե, մերսի, բայց մի քիչ էլ, ախր, մայրենի լեզվին տիրապետեք, էլի:
Բացատրեմ: «Դեսերտ» բառի հայերեն համարժեքը «աղանդեր» բառն է, ու այն հոգնակի չէ:
Ուստի «Գարեջրի աղանդ» գրելը լրիվ ուրիշ բան է նշանակում: Ասենք, ոնց որ «Արաղի հետնորդներ» կան, ու էդտեղ «Գարեջրի վկաներ» են ծագում:
Մի խոսքով, էսօր շատ սրամտելու հավես չկա, հետո կլրացնեմ: Ուղղակի ասեմ, որ պետք էր նշել «Աղանդեր՝ գարեջրի համար»:
Կամ էլ «զուլալ-հալալ» «հայերենով» գրեիք՝ «Պիվի զակուսկա» ու պրծնեիք, էլի: Կցում եմ 2 լուսանկար:
«Լրատվական» կայքերին խնդրում եմ գրառումս չտանել իրենց էջեր:
Ֆեյսբուք