▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՆՈՐ ԲՐԵՆԴ»` ԴԲԱ ԼԱՎԸ

Վանաձորում նոր բրենդ է հայտնվել` ԴԲԱ ԼԱՎԸ. գրում է pahooo բլոգերն ու ներկայացնում լուսանկար: Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր ԴԲԱ ԼԱՎԸ վերնագրող երգն ու դրա խոսքերը, որը Ֆեյսբուքի օգտատեր,  երգի բառերի հեղինակ Սամվել Խալաթյանը նշել էր իբրև Լոռու նոր հիմն:

 

ԴԸԲԱ ԼԱՎԸ

Խոսք՝ Սամվել Խալաթյանի
Կատարում են Հորովել համույթի երգիչները

-Թե արդար ես, միտքդ բարի,
Վեր կաց, արի մեր Լոռի,
Վեր կաց, թեկուզ թոռ ու ծոռով,
Ճամփա ընկի ու արի:

Ձորում ըլնես, թե` հանդերում,
Դու ճամփին չես մոլորվի,
Ամեն մարդու բախտ չի բերում,
Ղոնախ գա չքնաղ Լոռի:

ԿՐԿՆԵՐԳ
Առաջ արի, ըմանչիլ մի,
Վեր կալ թասով արաղը,
Օրհնանք ասա, կենաց ասա.
Մոռացի դարդն ու ցավը:
Դըբա լավը, դըբա լավը,
Դըբա լավը, դըբա լավը,
Մոռացի դարդն ու ցավը:

Մեր տղերքը` մի-մի իգիթ,
Աղջկեքը մարալ են,
Դեղձը, թութը, հոնը, պանդեն,
Համ միրգ են, համ` արաղ են:

Մեր ծաղկունքի զուլալ ցողը,
Նեկտարի բար ու շաղ են,
Լոռեցու ամեն մի խոսքը,
Խրատ են, տաղ են, խաղ են:
ԿՐԿՆԵՐԳ

Չանգը նստել ա, ամպել ա,
Չաթին-դաղի թեք դոշը,
Սարից իջնեմ, յարիս տանեմ,
Համով ղանձիլն ու մոշը:

Յեղն ու կարագը հալել եմ,
Դրել եմ հովին սառի,
Սուփրեն գցեմ, ղոնախ կանչեմ,
Ճամփիցը անց կենողին:
ԿՐԿՆԵՐԳ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more