▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր «կյանքի խոսքական» ` ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ

Ինչքան էլ փորձում եմ չմանրանալ ու չխորանալ շուբիզնես կոչվող մեր աղբակույտում, չի ստացվում: Այս անգամ էլ չէի անդրադառնա, եթե «Կյանքի խոսք» աղանդի նման գերկուտակումները մեր մշակությաին կյանքում այսքան վտանգավոր չհամարեի: Հերթական նոր, լավ գովազդված հոլովակն եմ բացում ու… Մի՞թե սա Հռագ Սիմոնյանը չէ… հանրահայտ Կյանքի խոսքականը, ով աջ ու ձախ Հիսուս է գովերգում ու իր նման երիտասարդներին փորձում «Կյանքի խոսքի» վտանգավոր ցանցը գցել: Վերջերս չէ՞ր, որ Հիսուսի մասին ռեփ երգ հանեց:

Հա, մի զարմացեք Արթուր Սիմոնյանը հատուկ աստղադպրոց ունի, պարային և երգի խմբակներ հայտնի Քրիստինեի ղեկավարմամբ ու երգիչ Անդրեյի հովանավորությամբ: Նպատակը պարզ է՝ ստեղծել կուռքեր կյանքից քիչ հասկացող երիտասարդների համար և ստիպել այդ նույն երիտասարդներին հետևել իրենց  ֆետիշներին: Արթուր Սիմոնյանը նրանց հատուկ է աճեցնում, սնում ու օգնում ֆինանսապես ու կապերով, որպեսզի ավելի լայնացնի իր ցանցը: Ասում են ամեն ինչ է տալիս: Օգնում ինչով կարող է, որ աստղիկները ոչնչի պակասություն չզգան ու լավ ծառեյին իրեն.. հետո: Վերջերս եմ իմացել, որ Կյաքի խոսքական կայքեր կան, որտեղ աղանդակիցների երգերին հատուկ ուշադրության են արժանացնում: Արթուր Սիմոնյանը կլիպների ռեժիսորների հատուկ ցանց էլ ունի: Հենց մեկը մեզ քաջ հայտի clipmaker Արեն Բայադյանն է ում հոլովակները բոլոր ալիքները ողողել են:

Դիտե՞լ եք կյանքի խոսքը գովերգող հոլովակները: Դիտե՛ք մի հարմար առիթով: Եթե չունեք ձեռքի տակ, խոստանում եմ մոտ օրերս հրապարակել մի քանիսը: Սկսնակ ու արդեն կայացած աղանդավոր երգիչ երգչուհիները խոսում են, թե ինչպես Կյանքի խոսքն իրենց ուժ տվեց ու օգնեց զարգացնել իրենց տաղանդը:  Ասում են տաղանդների այս դարբնոցում երազանքներն իրական են դառնում: Աննա Էլբակյան, Լիլի Էլբակյան, Համո, Հռագ, Դավիթ Բադալյան, Անդրե, Գարիկ Պապոյան, Արմինկա, Անժելլա Սարգսյան… նրանք բոլորը այս հոլովակների աստղերն են ու իրենց հետևից տանում են հազարների:

Հիմա Հռագի հոլովակն եմ դիտում: Ու սա մեր երեխեքին մոլորեցնելու է: Խաբելու է ու տանի գցի իրենց ցանցը: Չգիտեմ… իրոք չգիտեմ...

 

Գրառումը` LOVE MY SOUL  բլոգից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more