▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ անհայտ կորած երիտասարդի մասին

Մայիսի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում,  Արարատի մարզի  Գետափնյա գյուղի 8-րդ  փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանը տնից դուրս է եկել, տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհայտ կորել: 

Արտաքին տվյալներն են` հասակը 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև  երկար մազերով, աչքերը` շագանակագույն:

Հագին եղել է`սև կտորից կիսաբաճկոն, շագանակագույն վերնազգեստ, կապույտ ջինսե տաբատ, սև կոշիկներ:

Արմեն Մուրադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-53-02-02, 010-56-02-02, 010-53-79-88 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից  համացանցում տարածվել է Արմեն Մուրադյանի լուսանկարը և նրա` անհայտ կորչելու լուրը:

Հիշեցնենք նաև`  Ոստիկանությունից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնել են, որ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ որևէ տեղեկություն չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more