▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույն բիզնեսմենները Լարսում միլիոնների վնասներ են կրում, ու հանկարծ հիշել են, որ Նիկոլն աղետ է»

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Երբ բիզնեսմեններին ասում էիր, որ նիկոլն աղետ ա, հակադարձում էին, ասելով՝ «զաթո հիմա հարկայինը խեղդած չի պահում»։ Հիմա նույն բիզնեսմենները նիկոլի ապիկարության արդյունքում Լարսում միլիոնների վնասներ են կրում, ու հանկարծ հիշել են, որ նիկոլը աղետ ա։
Երբ գյուղացուն ասում էիր, որ նիկոլն աղետ ա, սկզբում եղանը կոխում էր փորդ, հետո հակադարձում՝ «զաթո մեր գեղն ասֆալտապատել են, էն նախկինները թալանում էին»։ Հիմա ամեն չորացած բերքի ու չթմերված խաղողի կիլոգրամի դիմաց նիկոլ ու քերոբյան են վեդրոներով քրֆում։
Գիտեմ, լավ չի, բայց ես հիմա մի փոքր անտարբեր եմ դարձել Լարսում լռված բեռների ու չորացած բերքի նկատմամբ։ Իմ երկիրն ա, իմ երկրում ապրող մարդիկ են, բայց երբ իրենք են անտարբեր սեփական երկրի ճակատագրի հանդեպ, դա արդեն աբսուրդ է։ Որովհետև էս լուսավոր դարում, անգամ հեռավոր գյուղում, եթե մարդու մտքին տեղ լինի, նա լավ էլ կհասկանա, որ նիկոլն աղետ եղել է ու մնում է, պարզապես այն ժամանակ դեռ իրենց դռանն էդ ուղտը չէր չոքել, ու իրենք օքեյ էին նիկոլի տարածած աղետի հետ։ Հիմա իրանց դուռն ա հասել, իրանց գրպանին կպել, ու նոր-նոր արթնացել են, բողոքում են, քրֆում։
Նման մտածելակերպով երկիր չեն պահում, հայրենիք չեն շենացում, հետևաբար ինձ համար միևնույնն է, թե իրենք սոված կմնան, թե միլիոններ կաշխատեն, որովհետև երկրի համար աղետալի փուլում իրենք լուռ էին, փող էին աշխատում, հիմա փողին կպել են, արթնացել են։
Մինչև նիկոլի տարածած աղետը հատ-հատ բոլոր էտ շերտի մարդկանց գրպաններին չկպնի, դրանք չեն հասկանա, թե ինչ պատուհասի են էսքան ժամանակ սատարել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more