▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոյեմբերի 1-ից «ձև բռնած» կեղծ հայրենասերները կակտիվանան»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի թելեգրամյան գրառումը․ «Հեսա Նոյեմբերի 1-ից «ձև բռնած» կեղծ հայրենասերները կակտիվանան, որ քաղաքական դիվիդենտներ քաղեն, որոնց մոտ հայրենասիրությունը արթնանում է միայն ընտրություններից ընրություն, ու ընտրություններից հետո անհետանում են ու դառնում են տոն օրերին պուպուշ ստատուս գրող։

Տղե՛ք, բա եթե Երևանը տենց սիրում եք ու սրտացավ եք Երևանի համար, անցած տարի քաղաքապետի ընտրություններից հետո ո՞ւր կորաք...

Քաղաքապետի ընտրություններից հետո անհետացած քաղաքական գործիչները տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ-որ ակտիվություն ցուցաբերելու բարոյական իրավունք չունեն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար:
Եթե տենց մտահոգ եք Երևանով, նախ առաջինը չէիք անհետանա և միայն տոն օրերին պուպուշ ստատուս գրող չէիք դառնա, Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ գոնե մի ծպտուն կհանեիք, ինչը տրանսպորտի թանկացումից էլ ավելի կարևոր խնդիր է Երևանի համար»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա է իրականացրել Երևանի Քաղաքապետարանի առջև՝ ներկայացնելով «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև կնքված գործարքի մանրամասները․ «Հենց հիմա ես քաղաքապետարանում նստածներին՝ ի դեմս Սուրեն Գրիգորյանին կոչ եմ անում, վստահ եմ, որ ինձ ուղիղ եթերով հետևում են, իջնեն, գան ինձ հետ բանավեճի, որպեսզի ես ապացուցեմ, թե ոնց են իրենք մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված։ Ասում եմ՝ հրատապ խնդիր է, ներկայացնում եմ երևանցիներին, իմ անձնական խնդրով չեմ եկել։ Դուք պարտադրում եք, որ ես իմ բոլոր տվյալները ներկայացնեմ մասնավոր ընկերությանը՝ «Թել-Սել»-ին։ Ես չգիտեմ, ի՞նչ է անելու այդ ընկերությունը մեր տվյալների հետ։ Պետական հովանավորությամբ, պետական պարտադրանքով նրանք մենաշնորհային են սարքում «Թել-Սել»-ին։ Կոռուպցիան պոզով պոչով չի լինում»,-ասել է նա՝ կոչ անելով վաղվանից տրանսպորտ նստելիս ցույց տալ բանկային քարտն ու ասել՝ «սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին, իրենք պետք է համակարգը տեղադրած լինեն, չեն տեղադրել»։ «Քաղաքացիները պետք է ասեն՝ ես իմ 100 դրամը վճարում եմ, սարքը չկա, չեմ վճարում։ Հիմա հարց եմ տալիս, քաղաքապետարան, ի դեմս Սուրեն Գրիգորյանի, դու փայ ունե՞ս, թե՞ չունես այդտեղ։ Եթե չունեք, ինչի՞ եք կյանքի գնով ուզում, որ «Թել-Սել»-ը կյանքի կոչվի»,-ասել է Մանուկյանը՝ նշելով նաև, որ ըստ պայմանագրի պետք է արդեն տեղադրված լինեին սարքեր և մարդիկ կարողանային բանկայաին քարտերով վճարել ուղեվարձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more