▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ հայտնի լուսանկարներ Սպիտակի երկրաշարժից. ականատես լուսանկարչի ապրումները

Իգոր Գավրիլով` սովետական ֆոտոժուռնալիստիկայի կենդանի լեգենդներից: Նրա արած լուսանկարները մեծ ճանաչում են վայելում: Նրան դասում են ԽՍՀՄ-ի լավագույն լուսանկարիչների շարքը, եթե, իհարկե, ոչ լավագույններից լավագույնը:

Ռուսական «Adme»-ն ներկայացրել է նրա լուսանկարներից մի քանիսը և դրանց վերաբերյալ լուսանկարչի ապրումները: Ֆոտոշարքում տեղ են գտել լուսանկարներ, որոնցում պատկերված է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Այս լուսանկարները, թերևս, քչերն են տեսել:
Ստորև ներկայացված լուսանկարի ներքո լուսանկարիչը գրել է.«Մարդկանց ցանկն, ում կարողացել են փրկել և ճանաչել: Եվ մարդիկ ամբողջ ժամանակ գալիս ու կարդում էին դա»:

Իսկ հաջորդ լուսանկարի մասին Գավրիլովը պատմել է. «Կարի ֆաբրիկայի գլխավոր ինժեներն է նա: Նրան ֆաբրիկայից դուրս են բերել 2,5 ժամ անց: Այդ ամբողջ ընթացքում ես կանգնած էի ճոճվող սալիկի վրա: Հասկանալի է, որ երկու ժամում ես կարող էի շատ լուսնակարներ անել, բայց ինչ-որ ուժ ինձ պահում էր այդ ոչ անվտանգ տեղում: 3-4 կադր` ահա, թե ես ինչ հասցրի անել: Կարող էի և ոչինչ չնկարել: Եվ սա այս շարքում ամենալավ կադրերից է: Այսպիսով, ով ինձ օգնեց: Ես հակված եմ հավատալ Աստծուն: Դե, այո, հնարավոր է նաև, որ ուղղակի այդպես ստացվեց»:

Այնուհետև Իգոր Գավրիլովին այս լուսանկարների համար «Թայմս» պարբերականը ճանաչեց որպես տարվա լավագույն ֆոտոլրագրող:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more